
Այժմ ձեզ կներկայացնեմ մի հետաքրքիր ծրագիր, որի միջոցով կկարողանաք պատրաստել ծիծաղաշարժ և հետաքրքիր կոմիքսներ: Հավանաբար շատ շատերը նկատել են, որ վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում սոցիալական ցանցերում և բլոգներում մեծ տարածում են գտել, այսպես կոչված՝ «հումորիկ»-կոմիքսները:
Այդ է պատճառը, որ որոշեցի ձեզ ներկայացնել այս ծրագիրը, որի միջոցով
Դուք ևս ընդամենը մի քանի րոպեում կարող եք ստանալ տարբեր տեսակի «հումորիկ»-կոմիքսներ:
Ծրագրի հեղինակայնին իրավունքները պատկանում են http://fffuuu-maker.ru/ կայքին: Կայքում տեղադրված է նաև այս ծրագրի օնլայն տարբերակը:
Դե ի՞նչ, բեռնեք ծրագիրը այստեղից և զվարճացեք:

