
Այսօր
կխոսեմ աշխարահռչակ կայքերում առկա «տաք կոճակների» (горячие клавиши,
hotkeys) մասին: Համոզված եմ, որ սոց. ցանցերից օգտվողների մեծ մասը տեղյակ
չի, որ գոյություն ունեն կոճակներ, որոնք կարող են արագացնել իրենց գործը:
Եվ այսպես հիմա կներկայացնեմ ամենահայտնի Gmail, Twitter, Facebook և
YouTube կայքերում առկա
տաք կոճակները:

Gmail
Google-ի
այս ծառայությունը հավանաբար ամենաշատ տաք սեղմակներ ունեցող
ծառայությունն է: Քանի որ բոլոր սեղմակները ներկայացնելը ժամանակատար գործ է
կներկայացնեմ ամենակարևորները՝
c-բացում է նոր էջ էլեկտրոնային նամակ գրելու համար
n/P-թույլ է տալիս փոխել բացված հաղորդագրությունները:
Y/O-այս սեղմակները կօգնեն Ձեզ դիտված հաղորդագրությունը ուղարկել արխիվ և անցնել մյուս հաղորդագրությանը:
Z- եթե կատարել եք ինչ-որ գործողություն և ցանկանում եք ետ վերադառնալ, ապա սեղմեք այս կոճակը:
Ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ:
Twitter
Աշխարահռչակ
այս սոց. ցանցում ևս գոյություն ունեն տաք կոճակներ, որոնց ամբողջական
ցանկը տեսնելու համար պետք է մուտք գործել ցանցի գլխավոր էջ և սեղմել
? կոճակը:
J /
K -թույլ են տալիս տեղափոխվել մեկ թվիթից մյուսին:. -թարմացնում է էջը;
N -ստեղծում է նոր թվիթ:
R -պատասխանել թվիթին:
T -retweet:
F -հավանել թվիթը:
Facebook
Ֆեյսբուք
սոցիալական ցանցում ևս կան մի շարք տաք կոճակներ, որոնք կարելի է հաճախակի
օգտագործել: Ի տարբերություն մյուս ծառայություններում առկա կոճակների,
այստեղ տաք կոճակներ օգտագործելու համար անհրաժեշտ է նաև սեղմել
ALT կոճակը:
ALT+? -անցում որոնման տողին:
ALT+1 -անցում գլխավոր էջին:
ALT+2 -անցում անձնական էջին:
ALT+3 -անցում ընկերների էջին:
ALT+4 -անցում հաղորդագրությունների էջին:
ALT+5 - անցում ծանուցումների էջին:
Այս
շարքը ավարտվում է այսպես մինջև 10 թիվը: Mac օպ. համակարգում Alt կոճակը
պետք է փոխարինել Ctrl կոճակով: Եթե դուք օգտվում եք Firefox բրաուզերից,
ապա տաք կոճակները ակտիվացնելու համար օգտագործեք
ALT+SHIFT կոճակները:
YouTube
Այս
վիդոհոսթինգում ևս կան տաք կոճակներ, սակայն դրանք այդքան էլ շատ չեն:
Կոճակները նախատեսված են նվագարկիչում արագ գործողություններ կատարելու
համար:
HOMEևEND -թույլ է տալիս դիտել վիդեոն սկզբից կամ տեղափոխվել վիդեոյի վերջը:-այս կոճակի միջոցով կարող եք կանգնեցնել և շարունակել վիդեոյի դիտումը:
TAB-այս կոճակը թույլ է տալիս տեղաշարժվել վիդեոնվագարկիչի ֆունկցիաներով: